Վերջին շրջանում նկատվում են ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման միտումներ: Դեռևս 2015թ-ի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որի համաձայն ձևավորվեց առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհուրդ, որի կազմում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաները համատեղ քննության են առնելու առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը՝ հատկապես այն պարագայում, երբ որ ամերիկյան բազմաթիվ ներդրողներ հետաքրքրված են Հայաստանի ընձեռած բազմաթիվ հնարավորություններով:

 


Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի ամենակարևոր ու կենսական նշանակություն ունեցող առևտրային գործընկերներից մեկը: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը (արտահանում գումարած ներմուծում) 2014 թվականին կազմել է 153 միլիոն ԱՄՆ դոլար: 2014 թվականին Հայաստան են ներմուծվել 56 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ՝ թռչնամիս, մեքենայական սարքավորումներ, ավտոմեքենաներ և օպտիկական ու բժշկական սարքավորումներ: 2014 թվականի Հայաստանից ԱՄՆ է ներմուծվել 96 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքներ՝ ալյումին, գործված հագուստեղեն, կոնյակ, ադամանդ, վերամշակված մրգեր ու բանջարեղեն:

 


Պետք է փաստել, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի այս ցուցանիշները բավարար չեն, քանի որ մշակութային, քաղաքական, պատմական խորը կապերը հաշվի առնելով հանդերձ՝ առկա է երկու երկների առևտրատնտեսական հարաբերությունների առաջընթացի ավելի մեծ ներուժ, քան առկա է:

 

 

Կարեն Մկոյան