Դեռևս 2008 թվականին բնակիչները պայմանագիր էին կնքել ի «Նորաշեն 2007» ընկերության հետ, որպեսզի նորակառույց շենքում բնակարաններ գնեն: Սակայն 2009թ. իմացել են, որ իրենց բնակարանները ընկերությունը գրավի տակ է դրել։
Այսօր այս խնդրի համար կառավարության շենքի դիմաց հավաքվել էին ընկերությունից տուժած քաղաքացիները և պահանջում էին, որպեսզի փոխհատուցեն իրենց ծախսերը:
Խնդիրն այստեղ այն է, որ քաղաքացիները պայմանագիրը կնքել են մասնավոր ընկերության հետ, իսկ հիմա իրենց գումարներն ու բնակարանները պահանջում են պետությունից: Կներեք կոպիտ օրինակի համար, բայց դա նույնն է , որ ինչ որ մեկը երթուղային տրանսպորտում կորցնի իր հեռախոսը և ոչ թե դիմի պատկան մարմիններին օրենքի ուժով իր ապրանքը հետ բերելու համար, այլ գնա պետությունից պահանջի իր գումարը:
Հետաքրքիր է, իսկ ու՞մ հաշվին պետք է պետությունը գնի նրանց համար բնակարաններ, վարձով ապրող քաղաքացու գրպանի՞ց:
Նման պայմաններում, երբ քաղաքացին խնդիրներ է ունենում մասնավորի հետ, պետությունից պետք է պահանջի արդարադատություն, այլ ոչ թե գումար:
Արման Ղարիբյան