Հայկական շուկայում թուրքական ապրանքների առկայությունը բազմիցս ենթարկվել է քննադատության: Իհարկե հաճելի չէ տեսնել հայկական տոնավաճառներում թուրքական ապրանք: Խնդիրները մի քանիսն են. թե քաղաքական խնդրի առկայությունը, թե թշնամուն հարստացնելը, և թե ուղակի հարցի բարոյական կողմը:
Ի ուրախություն մեզ, այս տարի այդ ապրանքների ներմուծումը զգալիորեն կրճատվել է: Մասնավորապես, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով նախորդ տարվա համեմատ ներկրումը նվազել է 40,7 տոկոսով: Եթե նախորդ տարվա առաջին
7 ամիսներին Թուրքիայի հետ մեր արտաքին առեւտրի ծավալները կազմել էին 125,8 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում' մոտ 75 մլն դոլար:
Եթե մեկ տարի առաջ արտաքին առևտրի ընդհանուր ծավալում Թուրքիայի մասնաբաժինը 3,8 տոկոս էր, ապա այս տարի այն կազմում է 2,8 տոկոս:
Դրամական տեսանկյունից, Թուրքիան նախորդ տարվա համեմատ կորցրեց 51 մլն դոլար: Այս գործընթացի շարունակական լինելը ստրատեգիական նշանակություն ունի մեր երկրի համար: Կան բազմաթիվ շուկաներ, որտեղ կարելի գտնել հարմար գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը չի բերի թշնամի երկրի հարստացմանը:
Մարինա Ներսեսյան