Աշնանն օրգանիզմը հատկապես պահանջ ունի վիտամինների, քանի որ հենց այդ ժամանակ է օրգանիզմը վերակառուցվում և պատրաստվում ձմռան ցրտերին: Ուտելիքի միջոցով՝ աջակցելով իմունային համակարգին, յուրաքանչյուր մարդ կարող է ուժերով լցվել և ամրապնդել օրգանիզմը:

 


Ձեզ եմ ներկայացնում այն մթերքները, որոնք հարմար են իմունիտետի բարձրացման համար:
Քաղցր պղպեղ. պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և բետա-կարոտին:
Նարինջ. պարունակում է մեծ քանակությամբ A, B և C վիտամիններ, հանում է հոգնածությունը և բարձրացնում տոնուսը:

 


Ավոկադո. պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որը պաշտպանում է մարդու բջիջները վնասվելուց:
Լոլիկ. պարունակում է օգտակար նյութեր, որոնք կարոտինոիդ-լիկոպինի աղբյուր են:
Կանաչեղեն, որոնք ավելացնում են բոլոր աղցանների մեջ:

 

 

Վրեժ Հովսեփյան