Հնդկացիական Յանոմամի ցեղի ժողովուրդը չեն ասում «Ես սիրում եմ քեզ», այլ ասում են. «Ես վարակվել եմ քո գոյությամբ»…
Հոյակապ է չէ՞, հրաշալի…Սիրուն է շատ և խորիմաստ…
Կամ ինչ կլինի եթե ասես' ես հիվանդ եմ քեզանով…Չգիտեմ, գուցե էլի նման լավ, խորիմաստ խոսքեր…Մի խոսքով' սիրեք, կարոտեք, դողացեք այդ սիրո համար, վարակվեք միմյանց գոյությամբ, հիվանդացեք մեկդ մյուսով, ապրեք մեկդ մյուսով…Մի խոսքով, վայելեք կյանքը, եղեք երջանիկ ու սիրված…Առանց դրա կյանքը տաղտկալի է, անհետաքրքիր, միապաղաղ, գաղջ' մեր քաղաքական դաշտի նման…
Հաճախ ասեք' «Ես վարակվել եմ քո գոյությամբ, «Ես սիրում եմ քեզ», «Ես հիվանդ եմ քեզանով»…Մի′ վախեցեք, մի′ ամաչեք ապրել, ապրել լիարժեք, սիրել ու սիրվել…Ապրելուց չեն վախենում, այլ ուղղակի ապրում են, վայելում մեզ տրված շատ կարճ, ահավոր կարճ կյանքը…
Ռոբերտ Մելքոնյան