Նազենի Հավհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Պետք է հավատալ ու գնալ երազանքի հետևից. թեև խանգարողներն այնքան շատ են, որ ակամա դու էլ հավատում քո կարևորությանը (անկարևորներին խանգարեն, որ ի՞նչ անեն)։ Իսկ եթե լուրջ, նպատակին հասնելու համար ամեն վայրկյան է պետք զգոն լինել, չալարել ու կարևորը՝ հավատալ Հաջողությանը։ Ես իմ ուսանողներին ու ինձ դիմողներին միշտ սա եմ ասում. ամեն ոք ունի կյանքի Իր ուղին, իր հաջողությունը և իր արդյունքը։ «Ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ» արտահայտությունը վաղուց ժամանակավրեպ է ինձ համար, քանզի Ծովն ու Երկինքն անհամեմատելիորեն են Գեղեցիկ՝ յուրաքանչյուրն իր ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՄԲ...»