Արմենչիկի «հիմնախնդիրը» ցույց տվեց, թե ֆեյսբուքի հայկական հատվածն ինչքան խոցելի է, ասենք այսպես, տեղեկատվական ներխուժումների առումով:
Արմենչիկի մասին լուրը և դրան հետևած քննարկումները ստվերի տակ թողեցին մի քանի իրոք կարևոր իրադարձություններ, որոնց շարքում էր, որքան էլ ցավալի է, նաև հենց ՀՀ Անկախության տոնն ինքնին:
Փաստորեն պարզվում է, որ Հայաստանի համար ցանկացած կարևորագույն իրադարձություն, ավելի պակաս կարևոր է, քան Արմենչիկին առնչվող որևէ դեպք:
Հենց այս համատեքստում էլ Արմենչիկի վաստակավոր արտիստի կոչումը, որքան էլ զավեշտալի թվա, հաստատեց նաև հայկական ֆեյսբուքը:
Վարդան Ոսկանյան