1. Տուփաձև մեդուզա կամ Կուբոզոա
Կուբոզոան ծովային կիսաթափանցիկ, արկղի ձև ունեցող կենդանի է, որի թույնը աշխարհում ամենաուժեղն է: Այս կենդանու թույնը վտանգավոր է բոլոր կենդանիների համար: Անմիջապես խայթոց ստանալու դեպքում մահը վրա է հասնում վայրկենապես: Վտանգավոր է նույնիսկ շփումը այն կենդանիների կամ մարդու հետ, ում խայթել է Կուբոզան: Ի տարբերություն այլ մեդուզաների' այս տեսակը եզակի է, որն ունի 4 բարդ աչք՝ հետին զարգացած ցանցաթաղանթով, ոսպնյակով, և եղջերաթաղանթով: Այսպիսի բարդ կառուցվածքի շնորհիվ ձևավորվում է հստակ պատկեր: Ունեն նաև 20 պարզ աչք, որոնք լույսը և լույսի ինտենսիվությունը զգալու համար է նախատեսված: Այժմ կարելի է պատկերացնել, թե որքան վտանգավոր է 24 աչք ունեցող կենդանին: Նրա շոշափուկները կարող են հասնել մինչև 3 մետրի, կշռում է 2կգ:
2. Կոնաձև Խխունջ
Այս խխունջի թույնի համար չկա հակաթույն, և մեկ կաթիլ թույնը բավական է 20 չափահաս մարդ սպանելու համար: Մահը վրա է հասնում խայթելուց 30 վարկյան հետո: Թույնը կարող է ներթափանցել օրգանիզմ նաև մաշկի միջոցով: Այն ունի կոկորդին ամրացած երկար ձգվող խողովակավոր լար, որը նետում է որսի վրա: Նրա և գեղեցիկ գունավորումը գրավում է մարդկանց, ինչը վտանգավոր է:
3. Սև Մամբա
Միայն նրա ամբողջական սև գունավորումը արդեն իսկ զարհուրելի է: Ոչ մի զոհ չի կարողանում փախչել այս օձից, քանի որ նա զոհին հետևում է առանց որևէ սադրանքների և նշանների: Ամենաարագ շարժվող օձն է ամբողջ աշխարհում ՝ 11կմ/ժամ: Այս տեսակի օձերը անհասանելի են նույնիսկ օձեր որսացող արծիվների համար:
4. Կաբո Բուֆալո կամ հրվանդանային գոմեշ
Այս կենդանիները հարձակվում են այնպիսի հզոր կենդանիների վրա, ինչպիսք են առյուծները, վագրերը... Զոհի վրա հարձակվում է անաղմուկ, չնայած իր հսկայական՝ 2000 ֆունտ քաշի:
5. Սիաֆու մրջյուններ կամ վարորդ մրջյուններ
Այս մրջունները ապրում և հարձակվում են գաղութներով: Յուրաքանչյուր գաղութ պարունակում է շուրջ 50.000.000 Սիաֆու մրջյուն: Յուրաքանչյուր գաղութ ունի իր թագուհին՝ վարորդը և եթե նա մահանում է, գաղութը միանում է այլ գաղութի: Նրանք առաջնորդվում են «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով: Եվ, եթե դու տրորել ես նույնիսկ մի Սիաֆու Մրջյուն, ուրեմն դու կհատուցես քո կյանքով, քանի որ մյուս 50.000.000 միլիոնը կգան քո հետևից, իսկ նրանց հեռացնելը շատ դժվար է, երբ նրանք հարձակվում են: Նրանց ծնոտը ամրանում և մնում է մաշկի մեջ, նույնիսկ, եթե պոկում ես նրանց մարմինը: Նրանք կույր են և առաջնորդվում են ֆերամոնի միջոցով: Ահա, թե ինչպես են հարյուրավոր մղոն հեռավորության վրա նրանք զգում միմյանց և շրջապատում կատարվող իրադարձությունները: Նրանք վտանգ են ներկայացնում ցանկացած կենդանու համար:
6. Մահ հետապնդող կարիճներ (Deathstalker Scorpion)
Կարիճներից մահացած մարդկանց 1/4 մասը բաժին է ընկնում այս տեսակի կարիճներից խայթոց ստացածներին:Սրանց խայթից առաջացած ցավն այքան ուժեղ է, որ եթե մարդը չի մահացել խայթելից հետո, ուրեմն նա հաստատ կերազի դրա մասին:Թույնը պարունակում է 6 տեսակի տոքսիիկ նյութեր:
7. Ֆուգու Ձուկ
Սա ապրում է քողարկված և միայն հարձակվելիս է վերածվում իր իրական կերպարին:Նա ունի ողնաշարից դուրս եկող փշեր որնք քողարկման ժամանակ թաքցնում է, իսկ հարձակվելիս դրանք ցցվում են և դրանց ծայրով նա խայթում է իր զոհին:Թույն անմիջապես կատվածահար է անում զոհին:Այս ձուկը օգտագործվում է որպես ուտեստ, բայց շատ են գրանցվել մահվան դեպքերը՝ ոչ պատշաճ եփելու պատճառով:
8. Սև ամուրի սարդ կամ Այրի կնոջ սարդ (black widow spider)
Սարսափելի տեսքի հետ մեկտեղ սրանց թույնը պարունակում է նաև նեյրոտոքսին, որն ախտահարում է նյարդային համակարգը:
9.Քարաձուկ
Այս ձուկը մոլորակի ամենաթունավոր ձուկն է, այն քարի նման ամրանում է օվկիանոսի հատակին և ընդունում է իր շրջապատի երանգավորումը, ինչը դժվարացնում է նրան տարբերակելը շրջակա իրերից: Ամբոջովին պատված է թունային լորձով: Նույնիսկ նրան դիպչելը կարող է հանգեցնել մահվան:
10. Մարդ
Մարդկային վտանգավորությունը կախված է նրա բարոյահոգեբանական նորմերից: Որքան ավելի շատ են դրանք խեղաթյուրված, այնքան ավելի վտանգավոր է մարդը:
Ազատ Մալխասյան