Ինչպես հաղորդվում է, 1960-ականների լեգենդար The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը այս տարվա դեկտեմբերին Կալիֆորնիայում պատրաստվում է աճուրդի հանել մոտ 800 իր, որոնք առնչվում են խմբի երաժիշտների հետ: Աճուրդից գոյացած հասույթի մի մասը կգնա մանկական եւ սոցիալական բարեգործական հիմնադրամների կարիքները հոգալու համար:

 


Նշվում են նաեւ կանխատեսված ամենաթանկ աճուրդային լոտերը: Դա Ռինգո Սթարի Ludwig հարվածային գործիքներն են, որը նախատեսվում է վաճառել 300 հազարից մինչեւ 500 հազար դոլարով, ինչպես նաեւ Ջոն Լենոնի Rickenbacker էլեկտրոկիթառը' նախատեսված է վաճառել 600-800 հազար դոլարով: Նկարում պատկերված հենց այս երաժշտական գործիքներով են 1963-65 թթ. կայացած համերգներում կատարվել The Beatles-ի հանրահայտ հիթերը:

 

Ռուբեն Շուխյան