Ինչպես են փոխվել գները Հայաստանում վերջին 4 տարիներին
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, սպառողական գների ինդեքսը 2010 թվականի համեմատ 2011-ին աճել է 7,2 տոկոսով, 2012-ին' 9,9 տոկոսով, 2013-ին' 16,3 տոկոսով, 2014-ին' 19,8 տոկոսով: Այսինքն, 4 տարվա ընթացքում, 2010-ի համեմատ 2014-ին Հայաստանում գներն ավելացել են 19,8 տոկոսով: Տեղեկացնենք նաեւ, որ 2005-ի համեմատ 2010-ին գներն ավելի բարձր աճ են ունեցել' 30,9 տոկոսով:

 


Հիշեցնենք, որ 470 ապրանքների եւ ծառայությունների գների մասին է, որոնք հիմք են ընդունվում գնաճի ցուցանիշը հաշվառելիս։

 

Անահիտ Գրիգորյան