1994թ-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը սեպտեմբերի 16-ը հռչակեց Օզօնային շերտի պահպանման միջազգային օր: Օրն այս նշանակվեց ի հիշատակ'օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի արձանագրության ստորագրման: Այն նշվում է 1995թ-ից:
Հայաստանի Հանրապետությունը, 1999 թվականի ապրիլի 28-ին միանալով Օզոնային շերտի մասի Վիեննայի կոնվենցիային և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը, իր արժանի ներդրումն է կատարում օզոնային շերտի պահպանության գործում՝ անմասն չմնալով այդ կարևորագույն առաքելությունից:
Օզոնային շերտը սուր հոտով, կապույտ գույնի թունավոր գազ է, որը գտնվում է երկրագնդից 20-30կմ բարձրության վրա և կլանում է Արեգակից դեպի Երկիր եկող ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը և վահանի նման պաշտպանում մարդկանց, կենդանիներին, բույսերին: Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պաշտպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Օզոնային շերտի պահպանության համար պայքարում է մոտ 194 երկիր:
Սևակ Գրիգորյան