Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով հակադարձել է ԶԼՄ-ներում տարածած այն տեղեկատվությանը, որ «Վրաստանը օդային տարածք կտրամադրի ռուսներին Սիրիա թռիչքներ իրականացնելու համար»:


ՊՆ հաղորդման համաձայն, 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմից հետո ռուսական կողմը չի դիմել Վրաստանին նման հարցով, թեև, ըստ Վրաստանի ռազմական գերատեսչության, նույնիսկ եթե նման բան տեղի ունենա, այսինքն՝ իրենց Ռուսաստանը դիմի հիշյալ խնդրով, ապա պատասխանը կլինի միանշանակ բացասական:


Հ.Գ. Ուզում ա ասի, գլուխները պատով են տվել, թող գնան որտեղով ուզում են թռչեն: Էլ չի ասում, որ ռուսակական օդանավերը վերջին տարիների ընթացքում բազմիցս աղտոտել են «վրացական օզոնային շերտը»:

 

Ալիկ Էրոյանց