Ես հպարտ եմ, որ այսօր նաև իմ տոնն է, Հրանտ
Պատիվ եմ ունեցել քեզ ճանաչելու ու հպարտ եմ, որ քո ժամանակակիցն եմ եղել: Դու հաճախ էիր ասում, որ, եթե թուրքերը անգամ ոսկե ինքնաթիռներով հայերին հեռացնեին սեփական հողերից, ապա ես ևս կասեի, որ դա ցեղասպանություն է...: Հրանտ Դինք, դու մեծագույն մարդ ես, մեծագույն մարդ: Գիտես, թե ինչու չեմ ասում մեծագույն հայ, որովհետև մեծագույն հայերի գերակշիռ մասի ուշքն ու միտքը սուտ հայրենասերի կարգավիճակում սեփական ցեխի կողմից սիմվոլների ֆետիշացմամբ սեփական խղճուկ գոյությունն արդարացնելն է:

 

Իսկ դու մեծագույն մարդ ես եղել, որի համար մեզ թշնամի ցեղի մի ողջ բազմության ստիպել ես բարձրաձայնել «Մենք բոլորս հայ ենք» նախադասությունը:Հրանտ Դինք, դու պայքարել ես մարդու համար, այլ ոչ միայն հայի: Դու պայքարել ես , ոչ թե վերածվել տաղտկալի, բոբիկ ուղեղով, անգրագետ, պուզատի, անհեռատես, արհեստական, քոմենթչի հայրենասերի: Ես ցավում եմ, որ դու չկաս, բայց ես հպարտ եմ, որ դու եղել ես...
Հրանտ Դինքը այսօր կդառնար 61 տարեկան

 

Գարիկ Պետրոսյան