Էրդողանը ցանկանում է Թուրքիայում քրդերի պայքարը ազգայնական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ: Այս մտքին հակված եմ ՝ ունենալով մի քանի հիմնավոր փաստեր: Այսպես, Էրդողանը անըդհատ հրավիրում է նիստեր , ժողովներ քաղաքական ֆիգուրներով, այն դեպքում երբ երկիրը փաստացի գտնվում է ռազմական վիճակում,անգամ զոհվում է խաղաղ բնակչությունը: Եթե նույնիսկ հրավիրվում է նիստեր, քննարկումներ զինվորականների հետ, ապա դա մնում է հանրության համար անհասանելի լուր:Միայն մեկ անգամ է տեղի ունեցել անվտանգության նիստ, երբ Դավութօղլուն անգամ ընդհատեց շրջագայությունը երկրում և վերադարձավ Անկարա:

 

Անգամ պարետային ժամերը կայացվում է քաղաքական ֆիգուրների ՝ նահանգապետերեի, կողմից: Թուրքական գերատեսչությունների կողմից տարածվող հաղորդագրություններում զինվորականներին և զինվորական զրահապատ մեքենաները ներկայացնում են որպես ոստիկաններ և ոստիկանական մեքենանաեր, իսկ զինյալ քրդերին՝ ահաբեկիչներ: Քրդերի ազգայնական պայքարը քաղաքական դաշտ տեղափոխելով՝ Էրդեղանը խուսափում է հետագայում քրդերին կոտորելու համար հնարավոր միջազգային պատասխանատվությունից:Իրադարձությունները Թուրքիայում զարգանում են գլխապտույտ արագությամբ, հնարավոր չէ կռահել թե հաջորդ պահին Թուրքիան ինչպիսի պատմական իրավիճակում կարող է հայտնվել:

 

Կիլիկիա Հայաստան