Անընդհատ գրում եմ այս թեմայով, թե ինչ ահավոր անդունդ կա պռադվինուտի ֆեյսբուքահայի ու հասարակ ռամիկ հայի միջև:
Առավոտը "Կիսաբաց լուսամուտներն" էի նայում, հերթական դժբախտ, ճկռող, բայց աշխարհին պարզ աչքերով նայող գյուղական ընտանիք էր:
Երեխեքին պահելու համար, էլ գոմ են մաքրում, էլ ուրիշի անասուն են նայում, խոտհունձ անում:
Ու լրիվ հակառակ պատկերն էին էքսպերտներն ու հրավիրված հյուրերը: Ինչպիսի սնոբիստական ու քաղկենիական հայացքներ էին, ինչպիսի մենտորական ու մեծամիտ նախադասությւոններ ու խորհուրդներ:
Շատ հաճախ եմ այսպիսի մարդկանց հանդիպում ու հիմնականում ֆեյսբուքում: Սովետից ամենաշատը չէի սիրում էն տաս գիրք կարդացած, բայց կյանքում մի հատ մեխ չխփած պարշիվի ինծիլիգենտներին, ում հիմնական միսսիան կյանքում, դա բանվոր-գյուղացուց զզվելն էր:
Ախր, արա ով եք դուք, որ ձեր ազգակցի վրա վերևից եք նայում: Ախր էտ մարդիկ որ չլինեն, դաշտ չգնան, անասուն չպահեն, բանվորություն չանեն, ինչով եք սնվելու, ինչ եք խմելու
Ում վրա եք ախր արհամարհանքով նայում: Բանվորի, գյուղացու ?
Ողորմելիներ....
Տիգրան Քոչարյան