Մեր ըմբիշ Արթուր Ալեքսանյանը այս տարի ևս դարձավ Աշխարհի չեմպիոն ու դա նրան հաջողվում է երկրորդ տարին անընդմեջ: Կեցցե Արթուրը, նա հա էլ հասնելու է բարձրունքների, որովհետև համեստ է, աշխատասեր, նպատակասլաց ու հաստատակամ, իսկ սպպորտը նրա կյանքում ամենամեծ առաջնահերթությունն ունի:
Փոխարենը, Արսեն Ջուլֆալակյանը կրկին ֆիասկո ապրոց ու չկաարողացավ անգամ մեդալի համար պայքարի: Ինչո՞ւ, որովհետև հատկապես վերջին շրջանում, Արսենի համար սպորտը մղվել է երրորդ պլան ու ինչ որ այլ բաներով է բաղվվում: Ինչ որ ասուլիսներ ա հրավիրում ինչ որր քաղաքական խաղիկներ ա տալիս, Ծառուկյանի հասցեին ա ինչ որ բան ասում, հետո ներողություն խնդրում, սպորտի նախարար դառանոլւ մասին ակնարկներ ա անում...
Էս էլ հերիք չի, ինչ որ զվյոզդը տարածի տպավորություն ա սկսել թողնել: Ավելի հաճախ ստատուս-մատուսներ ա գրում, քան մարզասրահ, թոոք շոուների ա մասնակցում, էատաժ ա անում՝ սկզբում կռվելով հաղորդավարի հետ, հետո նրա հետ սելֆիներ գցելով ոու էսպես շարունակ:
Արսեն ջան, սթափվի՛ր, դու դեռ ամենալավ մարզական վիճակում ես, դեռ երիտասարդ ես ու դեռ կարող ես լուրջ արդյունքների հասնել սսպորտում: Բեր կենտրոնացի դրա վրա, իսկ փառքի դափնիներն ու այլ նկրտումներդ կստանաս, երբ պատվով ավարտես կարիերադ, թե չէ սա ձև չի: Նայի Արթուրին ու ամաչի:
Գուրգեն Վարոսյան