Մի քանի խոսք ռուբլու կուրսի մասին.
Ռուբլու կուրսը առաջնահերթ որոշվում է(ամեն վայրկյան) միջազգային վալյուտային բորսայում, այնուհետև Ռուսաստանի կենտրոնական բանկը չնչին շեղումներով կամ առանց փոփոխության հաստատում է կուրսը։ Կա ռուբլու իրական կուրսի (երբեմն անվանում են մերկացված կուրս) պարզ հաշվարկ՝ արտահայտված դոլլարով 3600/BRN=RUB, որտեղ BRN-ն Բրենթ մակնիշի նավթի գինն է դոլլարով, իսկ 3600-ը մի պայմանական է, որով առաջնորդվում են ռուբլու առքուվաճառքով զբաղվող գրեթե բոլոր տրեյդերները, որոնց կատարած գործարքներով էլ հենց որոշվում է ցանկացած վալյուտայի, ակցիայի կամ բորսային այլ ապրանքատեսակի կուրսը։

 

Ռուստանի էներգետիկայի և ֆինանսների նախարարությունները հաշվարկել են, որ նավթի մեկ բարելը 3600 ռուբլի արժեքը լիովին բավարար է ռուսական էկոնոմիկայի "սահուն" զարգացման համար, դրանից ավելը դիտվում է լրացուցիչ եկամոտ կամ գերհասույթ։ Գեոպալիտիկան և արտակարգ իրադարձություններից գները հենց այնպես չեն փոխվում, այլ դրանք ազդում են շուկայի մասնակիցների բիզնես որոշումների վրա։ Նշված բանաձևից կուրսի շեղումը կրում է ժամանակավոր բնույթ գերակշռող դեպքերում ոչ ուշ, քան երեք օվա մեջ հատում է այդ սահմանագիծը, հենց այս տրամաբանությունը իմանալով, տրեյդերները ակամայից պրոցեսը տանում են այս ուղղությամբ։ Վերը նշված մոտ 10% շեղումը իր մեջ կարող է պարունակել Ռուսաստանից արտահանվող այլ օգտակար հանածոների ազդեցությունը և այլ գործոններ, իսկ կուրսի վրա ազդող հոգեբանական մեթոդները, որոնց թիվը կարող է հասնել հարյուրների, ստեղծում են աճող կամ նվազող տրենդներ։

 


Դրամի կուրսը որոշվում է հայկական կենտրոնական բանկում, քանի որ այն չի հանդիսանում միջազգային վալյուտային բորսայում շրջանառվող ապրանքատեսակ։ Նմանատիպ վալյուտաների կուրսը որոշվում է եռավալյուտային կամ բազմավալյուտային համեմատությամբ։ Այդպիսի կենտրոնական բանկերը հաճախ կուրսը "հարմարեցնում" են իշխող օլիգարխիկ բիզնեսմենների շահերին։
Ռուբլին Հայաստան մտնող տրանսֆերտների գերակշիռ մասն է կազմում, պարզ հաշվարկ՝ որքան ցածր է ռուբլին, այնքան քիչ հարստություն է մտնում մեր երկիր։

 

Հայկ Մարգարյան