Ի՞նչ է զորավարժությունն ընդհանրապես:Ընդհանուր առմամբ, այն նպատակաուղղված է պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում գնահատել բոլոր անհրաժեշտ գերատեսչությունների գործողությունների արդյունավետությունը:


Այսօր Հայաստանում մեկնարկել է Շանթ 2015 հրամանատարաշտաբային զորավարժությունները: Շատ լավ առիթ է պատկերացում կազմելու ոչ միայն ռազմական գործողությունների իրականացման և կառավարման կազմակերպման, այլ նաև տեղեկատվական հարթակում պետության անվտանգության ապահովման և սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացման մասին:


Նման բաները առանձնահատուկ կարևորություն ունեն հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրների համար: Օրինակ, նմանատիպ զորավարժություններ հաճախ լինում են Իսրայելում: Սրանց շնորհիվ է, որ այս երկրի բնակչությունը հստակ տեղյակ է, թե կրիտիկական իրավիճակում ինչպե՞ս պետք է ինքնուրույն կողմորոշվել, այս կամ այն պարագայում ինչպե՞ս մոբիլիզացնել ուժերը:

 

Նմանատիպ միջոցառումները հատկապես պատերազական իրավիճակում գտնվող երկրներում միայն օգնում են բնակչությանը ավելի սթափ դատել:

 

Տիգրանուհի Դավթյան