Ռուսաստանը հող է նախապատրաստում՝ Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ վաճառելու համար
Դատելով Լավրովի՝ Բաքու կատարած այցի շրջանականերում արծարծված հարցերից, Ռուսաստանը ցանկանում է համոզել Աֆրբեջանին, որպեսզի վերջինս զենքի նոր խոշոր խմբաքանա ձեռք բերի: Համենայն դեպս, ի թիվս այլ հարցերի, Լավրովը քննարկել է Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Սվերդլովսկում կայանալիք ռազմաարդյունաբերական ցուցահանդսին, իսկ նման միջոցառումները ոչ այլ ինչ են, քան զենքերի «բաց շուկաներ», որոնց շրջանակներում կնքվում են խոշոր պայմանագրեր և նոր պատվերներ:
Ունի՞ արդյոք Ռուսաստանը իրավունք՝ Ադրբեջանին կրկին մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառելու: Պրագմատիզմի ու քաղաքականություն նորմերի տեսակետից ունի՝ անկախ-սուվերեն պետություն է, ունի բազմաթիվ պայմանագրեր ու համագործակցության երկարամյա փորձ՝ Ադրբեջանի հետ: Գումարած դրան, ռուսական տնտեսությունը արտարժույթի սուր պակաս է զգում, քանի որ դրա խոշորագույն կազմակերպությունները պատժամիիջոցների պատճառով, զրկվել են վարկերի համաշխարհային շուկայից օգտվելու հնարավորություններից ու այս նեղմաջալին մի քանի միլիարդ դոլարը ամենևին էլ չէր խանգարի:
Սակայն կա հարցի նաև բարոյական կողմը, որը հասկանալի է ցանկացած հայի համար: Սա ընկալվում է որպես դավաճանություն, իսկ եթե ընտրվել է նոր քաղաքական կուրս, որով անտեսվում է հարցերի բարոյական կողմերը ու գերակա են դառնում պետական միակողմանի շահն ու պրագմատիզմը, ապա մեզ դա նոր հնարավորությունն է ընձեռում: Մասնավորապես, մեր պետական շահերից էլ բխում է կարգի հրավիրել ռուսական ընկերություններին մեր երկրում ու օրինակ ազգայնացնել ՀԷՑ-ն ու Գազպրոմ Արմենիան, ինչպես նաև վերսկսել բանակցությունները Իրանի հետ՝ ավելի մեծ տարողունակությամբ գազատարի շինարարության ու ինչո՞ւ ոչ՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու համար:
Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, իրականում այս ամենը լավ էլ հնարավոր է, պարզապես դրա համար պետք է որ մեր պետական այրերը, ովքեր պատասխանատու են արտաքին քաղաքականության համար, բավարար վճռականություն դրսևորեն ու ավելի խրոխտ լինել մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները կառուցելիս: Միշտ աչքներիդ տակ ունեցեք Բելոռուսի օրինակը ու տեսեք, թե ինչ արդյունավետ է այդ երկիրը կիրառում մտրակի ու կոնֆետի ռազմավարությունը՝ ռուսների հանդեպ: Ո՞վ է ասել, որ մենք չենք կարող անել այդպես:
Գեղամ Ասլամազյան