1. Հարուստները խնայում են միջոցները և ժամանակը:

2. Աղքատները վատնում են ամբողջը, ինչ վաստակում են, հարուստները վաստակածը ներդնում են:

3. Աղքատները շռայլ թեյավճար են թողնում, հարուստները այդ հարցում զուսպ են:

4. Աղքատները գնում են այն գնով, ինչ առաջարկվում է, հարուստները ամենուր զեղչեր են պահանջում:

5. Հարուստ մարդու մոտ երբեք ավելորդ փող չի լինում, աղքատի մոտ այն միշտ կա:

6. Հարուստ մարդը իրեն թույլ չի տալիս անսպասելի գնումներ անել:

 

 

7. Ապահովված մարդու կանոնն է. «մենք այնքան հարուստ չենք, որ էժան ապրանք գնենք»:

8. Հարուստը ներդրում է կատարում այնտեղ, ինչը բերում է եկամուտ, աղքատը ներդրում է կատարում նրանում, ինչը պահանջում է ծախսեր:

 

 

9. Հարուստ մարդուն տուր հազար, և նա կվաստակի 10 հազար, աղքատին տուր միլիոն, և նա այն կկորցնի:

10. Հարուստը վերահսկում է իր ծախսերը, աղքատը երբեք չի իմանում, թե ուր գնացին իր փողերը:

11. Աղքատը միշտ կրկնակի է վճարում, նա վճարում է իր ժլատությանը:

12. Աղքատը մտածում և խոսում է փողի մասին, հարուստը լռում է այդ մասին:

13. Փողը աղքատի համար կյանքի նպատակ է, հարուստի համար՝ հնարավորություններ:

14. Աղքատներին առանձնացնում է շտապողականությունը և համբերության բացակայությունը:

15. Հարուստը ղեկավարում է փողերը, իսկ աղքատին ղեկավարում են փողերը:

16. Աղքատը ապրում է ապառիկով:

17. Հարուստը մտածում է կոնկրետ խնդիրներով և թվերով:

18. Աղքատ մարդը աղքատ է ամեն ինչում:

19. Իսկական հարուստ մարդը, ամեն ինչ կորցնելով, չի փոխվում:

 

 

 

20. Աղքատը հարուստին տանել չի կարողանում, հարուստն աղքատին չի էլ հակազդում:

21. Աղքատին փող տուր, և նրա մեջ կբացահայտվեն բոլոր թուլությունները:

22. Հարուստը աղքատին լսում է, իսկ աղքատը հարուստին չի լսում:

23. Աղքատի մոտ բոլորն են մեղավոր, բացի իրենից, հարուստը պատճառները փնտրում է իր մեջ:

24. Ոչ բոլոր հարուստներն են իսկապես հարուստ:

25. Յուրաքանչյուր աղքատի մեջ հարուստն է թաքնված: