Մարդկության առաջացմանը զուգընթաց տարբերակումը եղել է կնոջ և տղամարդու միջև: Բոլորին է հայտնի, որ տարբեր հասարակարգեր ունեցել են իրենց "օրենքները" կանանց համար, իսկ տղամարդկանց պարագայում դրանք գրեթե միշտ էլ կրելեն նույն բնույթը: Իրավունքների ընդլայնման տեսանկյունից կարելի է ասել, որ այստեղ կանայք ենթարկվել են էվոլուցիայի: Իրավունքի պատմությունը վկայում է, որ մինչև 19-րդ դարի վերջերը կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք չեն ունեցել:
Առաջին երկիրը, որ օժտել է նրանց այդ իրավունքով Նոր Զելանդիան էր, որը 1893-ին կանանց տալիս է ընտրելու իրավունք: Սակայն դեռևս 1881-ին Շոտլանդիայում կանանց մի մասը ստացել էր տեղական ընտրություններին մասնակցելու իրավունք: Հետո արդեն այս իրավունքի "շնորհումը" շղթայական բնույթ ստացավ տարբեր պետություններում: 1920թ. օգոստոսի 26-ին դեմոկրադիայի հայրենիք համարվող Միացյալ Նահանգներում կանայք նույնպես ընտրելու իրավունք ստացան:«Կանանց խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով կանանց ընտրական իրավունքը ամգրվեց ՄԱԿ-ի կողմից 1971թ-ին։ Սկսած 1971 թ-ից այսօր նշվում է Կանանց իրավահավասարության օրը:
Ի տարբերություն տղամարդկանց, կանանց մոտ իրավունքների ընդլայնման էվոլուցիան շարունակական բնույթ է կրում: Հատկապես 21-րդ դարը ավելի արագացրեց "զարգացումը" ըստ էության: Օրինակ, եթե տղամարդը վաղնջական ժամանակներից ի վեր կրում է նույն հագուստը(դասսական, թե այլ ոճային), ապա գեղեցիկ սեռի մոտ այս երևույթը խիստ հակադիր է ժամանակագրությանը: Վերջիններիս իրավունքները այստեղ նույնպես զարգացման էվոլուցիայի, իսկ ավելի դիպուկ ռեվոլուցիայի են ենթարկվում՝ ժամանակին "անբարոյական" համարվող dress-ը դարձնելով "բարոյական", իսկ սրան հակառակվողներին անվանակոչելով՝ գեղջկական մտածողության "տիրաններ": Ու՞ր է տանում այս "իրավունքների ընդլայնված զարգացումը":
Սակայն պետք է նշել, որ մինչև այժմ գոյություն ունեն այնպիսի համաշխարհային նշանակության կառույցներ, որտեղ դեռևս պահպանվում է կանանց մասնակցության "խտրականությունը": Ասվածի վառ օրինակն է Վենետիկը, որտեղ Պապը ընտրվում է կարդինալիների կողմից։ Քանի որ կարդինալ կարող են լինել միայն տղամարդիկ, կանայք չունեն ընտրելու իրավունք։ Միգուցե մի օր էլ Վենետիկում կին Պապ տեսնենք:
Հ.Գ Ամեն դեպքում, մարդկության այս սերունդը պետք է երջանիկ լինի, որ ապրում է մի դարաշրջանում, որտեղ գենդերային անհավասարությունը լիգվիդացման եզրին է: Շնորհավո՛ր
Congratulations women's equality day !
Աշոտ Ծորմուտյան