
Առաջարկում ենք 7 առողջարար սովորություն, որոնք կօգնեն բարելավել ձեր կյանքի ընթացքը։
1) Տանը պատրաստել
Սա վերաբերում է սրճարաններում և արագ սննդի կետերում սնվող մարդկանց։ Առողջ և թարմ սնունդը դրականորեն կարող է ազդել ձեր օրգանիզմի վրա, հետևաբար՝ ձեր կյանքի վրա։
2) Շատ ջուր խմել
Շատ ջուր խմելու արդյունքում մաշկը խոնավ է լինում, իսկ երիկամներում քար «հավաքելու» հավանականությունը նվազում է։
3) Քիչ նստել և շատ կանգնել
Կյանքը երկարացնելու և ակտիվ ռիթմ տալու հիանալի միջոց
4) Զբոսնել բնության գրկում
Մարդիկ, ովքեր հաճախ են զբոսնում բնության գրկում, գեղեցիկ միջավայրում, ավելի առողջ են։
5) Շատ շարժվեք
Մասնագետները խորհուրդ են տալիս, շաբաթական 5 օր 30 րոպե աերոբիկայով զբաղվել և անընդհատ շարժվել։ Կարելի է պարան ցատկել, վազել, վարժություններ անել և այլն։
6) Մտերիմների հետ ժամանակ անցկացնել
Մարդիկ, ովքեր շատ ժամանակ են տրամադրում իրենց ընկերներին, հարազատներին, ավելի երկարակյաց են։
7) Երախտապարտ լինել
Սա հոգևոր ներդաշնակության ամենակարեւոր նախապայմանը։