Վենետիկի հանձնաժողովը շատ կարևոր գործ է անում: Հատկապես կարևոր է եղել հանձնաժողովի կարծիքները մի շարք օրենքների փոփոխությունների, լրացումների և անգամ բեկանման գործում: Ինքս երկար ժամանակ համագործակցել եմ Հանձնաժողովի հետ և արդյունքներից գոհ եմ: Հանձնաժողովում աշխատում են շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Սակայն Սահմանադրական փոփոխությունների հարցում չեմ կարծում, որ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը կարևոր է մեզ համար: Կամ ավելի ճիշտ կարևոր է սահմանադրության որակական բարելավվման, դրանց միջազգային ստանդարտների և ստանձնած պարտավորությունների համապատասխանեցման առումներով, սակայն Հանձնաժողովը չի կարող դեր ունենալ սահմանադրության քաղաքական բաղադրիչի առումով:
Սահմանադրության բուն բովանդակությունը վերաբերվում է ՀՀ քաղաքացիներին և մենք պետք է որոշենք, թե որքանով է այն մեզ հարմար: Այսինքն պետք չէ հանձնաժողովից մեզ հուզող հարցերի իմաստով որևէ ակնկալիքներ ունենալ:
Ստեփան Դանիելյան