Նավթի գների հերթական անկումը արժեզրկում է ռուբլին: 2015թ-ի օգոստոսը ՌԴ-ի պատմության մեջ կմնա որպես «սև ամիս», Brent նավթի տեսակը արդեն իջել է մինչև 46.20 դոլար մեկ բարրելի դիմաց, իսկ ռուբլին այսօր հերթական ռեկորդը գրանցեց փետրվարի քաոսից հետո' 1 դոլարը բորսայում արժե 68.2 ռուբլի, իսկ շուկայում 70 և ավելի: Իսկ ոնց և որտեղ է ավարտվելու այս անկումը դեռ չի երևում, բայց, ընդհանուր առմամբ, բոլոր վերլուծությունները բացասական են: Իհարկե շատերը մտածում են, որ երբ ավարտվի նավթի գնի անկումը ապա ՌԴ-ում ռուբլին կկայունանա, բայց պետք է հասկանանք, որ ռուբլու վրա նաև ազդում են մակրոտնտեսական գործոնները' տնտեսության վիճակը, գեոպոլիտիկան և այլն: Իսկ այդ վիճակից դուրս գալը երկար ժամանակ է պահանջում. տասնյակ տարիների ընթացքում ՌԴ-ն ունենալով բավականին մեծ ֆինանսական միջոցներ' չկարողացավ հումքային տնտեսությունից դառնալ բարձր տեխնոլոգիաների արտադրության երկիր:
Չկարողացավ դառնալ նոր տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերական արտադրանք տվող երկիր, իսկ այդ անցումը վատ վիճակից դեպի լավ կարճ ժամանակում չի լինի, իսկ դա նշանակում է, որ մյուս տարի նույնպես ՌԴ-ում չի լինի տնտեսական աճ ինչը կանխատեսում էին ՌԴ-ի իշխանությունները: Իհարկե այս իրավիճակը մեծ ազդեցություն է թողնելու ՌԴ-ի շուկայից կախում ունեցող տնտեսությունների վրա, ինչը նկատվում է վերջին օրերին տարբեր շուկաներում' Ղազախստանի արժույթի մոտ 30 տոկոս արժեզրկում, Բելոռուսի արժույթի արժեզրկում, ՀՀ-ն արժեզրկել էր իր արժույթը և պետք է սպասել նաև նոր արժեզրկման, արևմուտքի երկրների արդյունաբերական արտադրանքի կրճատում և այլն: Իհարկե այս ամենը կազդի համաշխարհային տնտեսության վրա, բայց այն երկրները, որոնց կախումը ավելի շատ է ռուսական շուկայից էլ ավելի կտուժվեն:
Այս իրավիճակից հետո կսկսի աշխատատեղերի կրճատում, գործազրկության մակարդակը կբարձանա, ապրանքների գները կթանկանան, ժողովուրդը կսկսի խնայել գումարը, քանի որ չի տեսնում այս անկման վերջը և մենք ականատես կլինենք 2008-ի ճգնաժամին գերազանցող մի նոր և անկանխատեսելի ճգնաժամի: Իհարկե բոլոր ժամանակներում էլ ճգնաժամերը եղել և անցել են ու երկիրը նոր զարգացման փուլ է մտել, բայց մոտակա 2 տարին մենք տարբեր և նոր դժվարություններ ենք տեսնելու: Այսինքն երբ ՌԴ-ի իշխանությունները կանխատեսում էին, որ 2016թ-ից տնտեսությունը արդեն կակտիվանա և տնտեսական աճ կգրանցվի, ապա այժմյան տվյալներով այդ զարգացումները պետք է հետաձգել մինչև 2017-2018թթ.:
Համլետ Թադևոսյան