Սահամանմերձ գյուղերում կան մեծ թվով ընտանիքներ, որոնք կողմնակի եկամուտ չունեն և շատ ժամանակ ամիսներով չեն կարողանում նույնիսկ կոմունալ վճարումներ կատարել: Ոստի վերջիններիս ազատելով սոցիալական վճարներից, նրանց հոգսերը որոշ չափով կթեթևանան: Բացի այդ, օգտվելով հարկային արտոնություներից' շատերն իրենց բիզնեսը կտեղափոխեն սահամանամերձ համայնքներ, իսկ այդ համայնքների բնակիչների համար, ովքեր անհրաժեշտ գումարներ չունեն բիզնես սկսելու համար, նոր աշխատատատեղեր կստեղծվեն:
Սահմանամերձ գյուղերին տրամադրվող օգնության և արտոնությունների գլխավոր նպատակը կարելի է համարել, որ այն դրանք կնպաստեն, որ կաշխուժանան սահմանամերձ համայնները և գյուղացին ավելի ամուր կապվի հողին:

 


Նշենք, որ արդեն իսկ ընդունված օրենքի համաձայն, սահամանմերձ բնակավայրերում հիմնված արտադրություններն ազատվում են մի շարք հարկատեսակներից: Իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, իսկ կազմակերպությունը' այդ գործունեության արդյունքում վճարելիք շահութահարկից:
Սահմանամերձ գյուղերի բնակիչները մեծ ոգևորությամբ են ընդունում արտոնությունների սահմանումը: Լինում են դեպքեր, երբ սահմանամերձ համայնքների բնակիչներն իրենք են հանդես գալիս արտոնություններ սահմանելու նախաձեռնությամբ:
Նմանատիպ օրինակ է, վերջերս, Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում վարչապետի և բնակիչների միջև տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ տեղի բնակիչները խնդրել էին վարչապետին իրենց գյուղը նույնպես ընդգրկել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում, որպեսզի իրենք էլ կարողանան օգտվել տնտեսական ու սոցիալական արտոնություններից:

 


Նշենք, որ Պարույր Սևակ գյուղը գտնվում է թշնամու դիրքերի անմիջականության ներքո և ունի բազմաթիվ խնդիրներ: Համայնքն ունի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ, ուստի որոշվել է, որ այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես պետք է իրականացվի արտոնյալ պայմաններով:

 

Էրիկ Միլլեր