Բազմիցս նշվել է, որ երկիրը սկսվում է սահմանից և սահմանապահ գյուղերից: Պետությունն այս տարի անմիջական ուշադրության կենտրոնում էր պահում սահմանմերձ համայքների խնդիրները: Բացի դա, այս տարի բազմաթիվ արտոնություններ տրվեցին սահմանամերձ գյուղերի և համայնքերի բնակիչներին և գործարարներին:

 


Օրերս տեղի ունեցած վարչապետի մարզային այցերի ժամանակ, Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչները խնդրեցին իրենց գյուղը ևս ընդգրկել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում: Գյուղը թշնամու դիրքերի անմիջական ներքո է և ունի բազմաթիվ այլ խնդիրներ:
Արդեն այսօր' կառավարության հերթական նիստի ընթացքում որոշվեց սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ ներառել Արարատի մարզի «Պարույր Սևակ» համայնքը: Իսկ առկա մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներում տնտեսական գործունեությունը կիրականացվի արտոնյալ պայմաններով:

 

Անի Սանոսյան