Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քիչ առաջ հայտնեց,որ "Արդարություն և զարգացում կուսակցությանը" չի հաջողվել ձևավորել կոալիցիոն կառավարություն նորընտիր խորհրդարան անցած մյուս որևէ կուսակցության կամ կասակցությունների հետ,որի հետևանքով երկրում կանցկացվեն ԱՐՏԱՀԵՐԹ խորհրդարանական ընտրություններ... Այսօր,վերջին անգամ հանդիպելով "Ժողովրդա-Հանրապետական կուսակցության" ղեկավար Քեմալ Քլչդարօղլուի հետ Թուրքիայի վարչապետին կրկին չհաջողվեց կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ համաձայնության գալ...

 

 

Ք.Քլչդարօղլուի ՎԵՐՋԻՆ պահանջը Ռ.Էրդողանից եղել է իր կուսակցությանը "հանձնել" ԱԳՆ և ԿԳՆ նախարարությունները...Սակայն Ռ.Էրդողանը մերժել է այդ պահանջը...Հիշեցնեմ,որ դրանից առաջ ձախողվեցին նաև Ա.Դավութօղլուի և Դեվլեթ Բախչելիի "Ազգայնական շարժում կուսակցության" միջև բանակցությունները...Քրդամետ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության" և Ռ.Էրդողանի համագործակցությունն ի սկզբանե ԱՆՀՆԱՐԻՆ էր...

 

 

Գագիկ Համբարյան