Ինչպես գիտենք, գործադիր մարմինը սուբսիդավորելու է հոսանքի հին և նոր սակագների տարբերությունը: Հարցեր էր առաջացել, թե արդյո՞ք սուբսիդավորումը տարածվելու է նաև խոշոր բիզնեսի վրա:
Այսօր արդեն պարզ դարձավ, որ խոշոր տնտեսվարողները նման աջակցությունից չեն օգտվի: Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներին, ապա նրանց աջակցելու հարցը նույնպես դրվելու է քննարկման:
Հայաստանում հոսանքի սպառողները դասակարգված են 4 խմբի: Նրանք են ՝ 110 կՎ , 35 կՎ , 6(10) կՎ և 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողներ: Այս խմբերից բնակչությունը մտնում է 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների մեջ: Դա այն խումբն է, որը ենթակա է սուբսիդավորման:
Չնայած նրան, որ հոսանքը գնագոյացնող ապրանք է, և նրա սակագինը մտնում է խոշոր ընկերությունների արտադրանքի ինքնարժեքի մեջ,այնուամենայնիվ ապրանքի գինը որոշվում է շուկայում տվյալ պահին գործող առաջարկով և պահանջարկով: Հետևաբար տեղին չէ ակնկալել սպառողական ապրանքների գների փոփոխություն;
Գործադիր մարմնի նիստին խոսվեց սպառողների միջև սանդղակ սահմանելու մասին: Դա նշանակում է. որ մինչև 250 կՎ ժամ հոսանք սպառող բաժանորդների համար սակագինը կարող է ավելի ցածր լինել, քան դրանից ավել սպառողներինը:
Կարեն Մկոյան