Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան հատվածը (Արևմտյան Հայաստանի զգալի մասը) փաստացի գտնվում է քրդերի տիրապետության տակ: Եթե մի քանի տարի առաջ գոնե քաղաքապետերը, ոստիկանապետերը այդ տարածքում թուրքեր էին, այժմ միայն քրդեր են: Նույնիսկ պետության ներսում կա սահման՝ իր անցակետով,միայն թե առանց անձնագրային ռեժիմի ... Կարծես թե Թուրքիան այժմ փորձում է ռազմական ուժով հետ բերել խաղաղ պայմաններում փաստացի կորցրածը: Բացի դա , Թուրքիան խանդով վերաբերվեց ԻՊ-ի զինյալների և քրդերի բիզնես ծրագրին, որով Թուրքիան դառնում էր երրորդ ,նույնիսկ չորորդ ,,ձեռք,, : Եթե մեկ տարի առաջ իսլամիստները սև շուկայում նավթը ուղիղ, առանց միջնորդի վաճառում էին Թուրքիային. ապա այժմ վաճառում են քրդերին, քրդերն էլ իրենց հերթին կա՛մ Թուրքիային, կա՛մ Իրանին, իսկ Իրանն էլ այդ նավթը փոխանակում է ոսկով Թուրքիայի հետ :
Այսօր Թուրքիան ինչպես Իրաքի տարածքում ԻՊ-ի զինյալների , այնպես էլ իր երկրի հարավարևելյան հատվածում քրդերի ռազմաբազանների հրթիռակոծման անվան տակ իրականում հրիթռակոծում է նավթային բեռնափոխադրումները, որպիսզի իսլամիստներին ստիպի դադարեցնեն բիզնես համագործակցություն քրդերի հետ:Դա է վկայում Էրդողանի այն միտքը ,որ հնչեցրել է այսօր՝ թույլ չենք տա կերակրվեն (քրդերի մասին է խոսքը) գողացված ապրանքի վաճառքից ստացված փողերով:
Կիլիկիա Հայաստան