Ինչպես հայտնի է, գյուղատնտեսական ոլորտը գերակա ճյուղ է հայտարարված Հայաստանում: Ոլորտի զարգացմանը զուգընթաց շատ կարևոր է զարգացնել ուսումնական այն հաստատությունը, որն անմիջական կապ ունի ոլորտի հետ:
Այդ ամենի վերաբերյալ գործադիր մարմնի ղեկավար՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որին մասնակցում էին թե կառավարության, և թե ՀԱԱՀ-ի ներկայացուցիչները:
Ոլորտի կարևորության մասին է փաստում այն, որ գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար ՀԱԱՀ-ին պետական բյուջեից նախորդ տարի հատկացվել է 257.56 մլն դրամ: Բացի դրանից, այս տարվա մարտ ամսին ԲՈՒՀ-ը ստացել է չորս տարվա պետական հավատարմագրում: Ներկայումս 12800 ուսանող ունեցող համալսարանը ունի չորս մասնաճյուղ մարզերում:
Վերջին տարիներին ՀԱԱՀ խորհրդատվական և տեղեկատվական համակարգի կողմից ՀՀ 10 մարզում իրականացվել է 465 ծրագիր, որին մասնակցել են շուրջ 35000 ֆերմեր, հողօգտագործող, վերամշակող և այլն:
Ւնչ վերաբերում է ԲՈՒՀ-ի տեխնիկական արսենալին, ապա այստեղ ստեղծվել է վեց նոր մասնագիտացված լաբորատորիա, իսկ մնացած գործող լաբորատորիաների սարքավորումները նորացվել են:
Վերը նշվածի արդյունքում մշակվել են նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ և սարքավորումներ, որոնք փորձարկվել են արտադրական պայմաններում և պատրաստ են ներդրման ագրոնոմիայի, գյուղատնտեսության մեքենայացման, անասնաբուժության-անասնաբուծության, սննդարդյունաբերության, ագրարային տնտեսագիտության և այլ ոլորտներում:
Կարծում եմ ՀԱԱՀ-ն ոչ միայն պետք է կադրերի դարբնոց լինի, այլ ուղղություն ցույց տվող ու ճանապարհ բացող կառույց:
Նարեկ Սարգսյան