Հայաստանում քաղաքացու «գրպանին խփող» գործոններն ու անձինք բավական շատ են, սակայն գործոններից ամենացավալին, սպառողական ապրանքների գների անտրամաբանական բարձրացումն է:Անտրամաբանականությունը կայանում է նրանում, որ գների զուգահեռ չի ավելանում մարդկանց ֆինանսավորումը պետության կողմից:
Մինիմալ հաշվարկներով, առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու համար, անհրաժեշտ է 4780 ( չորս հազար յոթ հայրուր ութսուն ) ՀՀ դրամ, սակայն այս թիվը փոփոխվում է, կապված ընտանիքի անդամների քանակից: Հետազոտության համար ընտրվել են Գյումրի քաղաքի կրպակներ :
ՀՀ ԱՎԾ տվյալներով, օրինակ հացամթերքը 2014 թ.-ի Դեկտեմբերից մինչև 2015 –ի Հունիս գրանցել է 8.1 % աճ, և հիմա հացի գինը տատանվում է 110 -120 ՀՀ դրամի շրջանակներում : Նույն Ժամանակահատվածում բուսական յուղն աճել է 1.7 % - ով, և տատանվում է 400 - 430 ՀՀ դրամի շրջանակներում : Շաքարավազը գրանցել է 6.4 % աճ հասնելով 350 ՀՀ դրամի իսկ սուրճը 3.3 %, հասնելով 100գ 250 դրամ արժեքի :
Միյայն այս չորս մթերքները միասին միջինում գրանցել են 4.9 % աճ, առաջին հայացքից թվում է, թե սա փոքր թիվ է, սակայն եթե հաշվի առնենք, թե ինչպես է գոյատևում Գյումրին և նրա բնակիչները, այս 4.9 % - ը, և ոչ միյայն, դառնում է կործանարար : Աշխարհը գնում է էժանացման, դե իսկ « աշխարհից դուրս » գտնվող ՀՀ տխրահռչակ կառավարությունը, նոր ուղիներ և ոլորտներ է փնտրում, թանկացումների կայացման համար :
Սուրեն Ավդալյան