Օգոստոսի 3-ին նշվում է Երկաթուղայինի օրը։ Տոնն առաջին անգամ նշվել է Ռուսաստանում (1896թ.): Սկզբնական շրջանում այն նշվում էր հունիսի 25-ին, սակայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տոնն անտեսվեց:
1936թ. տոնն իր վերածնունդն ապրեց, և որոշվեց ամեն տարի օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը նշել Երկաթուղայինի օրը:
Տոնը նվիրված է Նիկոլայ 1-ին ցարին, ում հրամանով Ռուսաստանում առաջինը սկսեցին երկաթուղային գծերի շինարարությունը։
Թեպետ տոնը ռուսական ծագում ունի, սակայն նշվում է նաև այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։
Ուկրաինայում տոնը նշվում է նոյեմբերի 4-ին։
Սևակ Գրիգորյան