Շատ քիչ մարդիկ գիտեն խորը հոգեկան ցնցումների ուժը: Մարդկանց մեծամասնությունը զգայուն է սոսկ հինգ-վեց կրքերի հանդեպ, որոնցում խաչվում են նրանց կյանքի բոլոր ձախորդությունները: Խլեք նրանցից սերն ու ատելությունը, խնդությունն ու թախիծը, հույսն ու սարսափը, և ուրիշ ոչ մի զգացում նրանց չի մնա: Սակայն առավել բարձր կերտվածքի տեր մարդիկ կարող են հուզվել հազարավոր տարատեսակ տոնայնություններով, ասես նրանք օժտված լինեն հինգից ավելի զգայարաններով և ընդունակ են միախառնել միտքն ու ապրումը՝ հատելով բնության սովորական սահանները:

ԱԲԲԱ ՊՐԵՎՈ

 

Հովիկ Չարխչյան