Հուլիսի 27-ի դրությամբ առկա ցուցանիշները ցույց են տալիս, որ այս տարվա բերքատվությունը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվանին:
Բնականաբար բերքի ավելացումը ենթադրում է նաև արտահանման ցուցանիշների դրական տեղաշարժ: Մասնավորապես, ընթացիկ տարում արտահանվել է 47854 տոննա պտուղ բանջարեղեն, ինչը 21231 տոննայով ավել է նախորդ տարվանից:
Ինչ վերաբերում է ծիրանին և կեռասին, ապա նախորդ տարվա համեմատ արտահանումը ավելացել է համապատասխանաբար 18209 և 1638 տոննայով:
Ոչ պակաս դրական են վարունգի, կանաչեղենի և կաղամբի արտահանման տվյալները, որոնք ավելացել են համապատասխանաբար ՝ 2795, 432 և 7562 տոննայով:
Վաչագան Գևորգյան