Օդային տարածքով անցկացվող օպերացիան անցկացվել է անցած գիշեր:
Թուրքիայի կառավարությունը ԻՊ-ի դեմ ուղղված օպերացիան արդյունավետ է համարում : Կառավարության տարածած հայտարարությանը համապատասխան, Իրաքի հյուսիսում ոչնչացվել է Քուրդիստանի ակտիվ հավաքատեղի : Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ ղեկավարման կենտրոններ, զենքեր պահոցներ և այլն : Հարվածել են նաև հողից : Ըստ Թուրքիայի կառավարության, հարվածները հասցվել են Թուրքիայի տարածքում Իրաքի սահմանի մոտ տեղադրված տանկերով և հրթիռներով:
Միարժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում կրկին հարձակում են գործել ԻՊ զինյալների վրա : Այս օպերացիայի կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չի հրապարակվում : ՄԻ քանի օրվա ընթացքւմ, սա Թուրքիայի երկրորդ հարձակումն է Սիրիայում ԻՊ-ի վրա : Երեկ Թուրքիայի սահմանի մոտ ոչնչացվել են ԻՊ գրասենյակներ, մի քանի տասնյակ ահաբեկիչներ սպանվել են:
Թուրքիայի ոստիկանությունը վերջին օրերին երկրի ներսում հետախուզական գործողություններ է սկսել և արդեն երեք հայրուր
կասկածյալ է ձեռբակալվել : Նրանք կասկածվում են ԻՊ անդամ լինելու մեջ:
Սուրեն Ավդալյան