Անտիկ շրջանի փիլիսոփաներն ավելի շատ մտածում էին, քան կարդում: Եվ ճիշտ էին անում:
Մենք սկսել ենք ավելի շատ կարդալ, քան մտածել, և հենց այդտեղ ենք սխալվում. մեզ թվում է, թե կարդալն ինքնին կարևոր է, մինչդեռ կարդալ առանց մտածելու պարզապես անիմաստ է:

 


Իսկ երբ մտածում են առանց առհասարակ կարդալու, մարդու մոտ մտքերի փոխարեն առաջանում են միայն մեկնաբանություններ, քոմենթներ:

 


Եվ մենք սկսում ենք ոչ թե շփվել, այլ՝ գնահատել միմյանց, արտահայտել սեփական (հիմնականում ոչ մեկին չհուզող) կարծիք ու դիրքորոշում այս կամ այն երևույթի և մարդու վերաբերյալ, արժևորել աշխարհը և դրանում տեղի ունեցող ամեն ինչ մեր գիտակցության նեղ քարանձավից:

 

 

Մովսես ԴեմիրՃյան