Չափազանց ուշագրավ պնդում: Չգիտեմ որքանով է հավաստի, թուրքական մամուլն էլ է ցնցված: 
Ֆրանսիական ռազմական կայքերից մեկը նյութ է հրապարակել, ըստ որի` հունական F-16 կործանիչը մտել է Թուրքիայի տարածք և վայրէջք կատարել չօգտագործվող օդանավակայաններից մեկում:


Հույն օդաչու մայոր Հոմեր Սիպոստոպուլոսը ուսումնական թռիչքի ժամանակ շեղել է թռիչքի ուղղությունը Սամոս կղզու վրայով հասել թուրքական սահման և վայրէջք կատարել ոչ ավել ոչ պակաս Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում գտնվող չօգտագործվող օդանավակայանում` առանց թուրքական ՀՕՊ-ի ռադիոտեղորոշիչ կայանների հայտնաբերման: 


Օդաչուի նման արկածախնդրության պատճառը եղել է Հունաստանում բանկոմատներից գումար կանխիկացնելու սահմանափակությունը: Ինքնաթիռը տեղավորելով այդ օդանավակայանում գտնվող պահեստարաններից մեկում` օդաչուն գնացել է քաղաքի կենտրոն և մի քանի բանկոմատներից մեծ գումար կանխիկացրել:


Լևոն Հովսեփյան