Այս շրջանում ակտիվորեն աշխատում են մթերող կազմակերպությունները: Ծիրանը, որի արտահանումը նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ աճել է, արդեն իսկ անցել է մթերման փուլը, և շուտով սկսելու է լոլիկի և մյուս տեսակի բանջարեղենների մթերման աշխատանքները:
Համեմատելով այս տարվա արտահանման ցուցանիշները նախորդ տարվա հետ` պետք է արձանագրել, որ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները կրկնապատկվել են: Արտաքին շուկայի հիմնական սպառողները Ռուսաստանն է և Վրաստանը:
Առատ բերքի հետ մեկտեղ շատ կարևոր է ճիշտ կազմակերպել դրա սպառումը:
Այդ առումով կա համաձայնություն, ըստ որի, վերամշակողները արտադրանքը մթերելու են ամբողջությամբ: Դա նշանակում է, որ գյուղացու համար իր արտադրանքի սպառումը խնդիր չի լինի:
Տնտեսական անկյուն