2015-ի հունվար-մայիսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 519 մլն 460 հազար դոլար' նախորդ տարվա 2014-ի հունվար-մայիսի 763 մլն 872 հազար դոլարի դիմաց: Ցուցանիշը նվազել է մոտ 244 մլն դոլարով:

 

Ինչ վերաբերվում է դրամական փոխանցումների զուտ ներհոսքին (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը), ապա 2015-ի առաջին հինգ ամիսներին այն կազմել է 235 մլն 402 հազար դոլար, 2014-ի հունվար-մայիսի 424 մլն 791 հազար դոլարի դիմաց: Նվազումը կազմել է 189 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հրապարակումներից:

 

 

Անահիտ Գրիգորյան