Կիրակի օրը տեղի ունեցած Իրան-«վեցյակ» բանակցությունների ընթացքում, ինչպես արդեն հայտի է, կողմերը կարողացել են համաձայնության գալ միջուկային ծրագրի մի շարք վիճելի հարցերի մշակման շուրջ:
Ria Novosti-ի հաղորդմամբ՝ ամեն ինչ արդեն համաձայնեցված է և այս պահին կատարվում են «վերջնական ֆորմալ ճշտումները»:


Հարկ է նկատել, որ համապարփակ համաձայնագրի կնքումից հետո ԵՄ-ն Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները կսառեցնի մինչև տարեվերջ, որի ընթացքում կհամաձայնեցվեն բոլոր հարցերը՝ դրանց լիարժեք չեղարկման համար: Իսկ Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածության հարցերի պարզաբանումից հետո պատժամիջոցներն ամբողջությամբ կհանվեն։