Անկախ նրանից, թե ԻԻՀ միջուկային հիմնախնդրի լուծման ինչ ժամկետներ են սահմանվում (ի դեպ, այսօր երկարացված ժամկետի վերջին օրն է), պահպանվում են այդ ժամկետները, թե ոչ, վստահորեն կարելի է արձանագրել, որ այս անգամ կողմերը չեն մեկնել Վիեննա զուտ բանակցելու և ձեռնունայն վերադառնալու: Հիմա ճիշտ ժամանակն է մտածելու այն մասին, թե մոտ ապագայում Իրանն ինչ նոր դերակատարում կարող է ստանձնել տարածաշրջանում միջուկային հիմնախնդրի հնարավոր լուծումից հետո:

 

Մտորելու որոշակի տեղիք է տալիս, այն է, թե ԻԻՀ հոգևոր-քաղաքական վերնախավն Արևմուտքի հետ հարաբերությունների ինչ նոր ձևաչափ է մշակելու, որը չի վնասի իսլամական հեղափոխության գաղափարներին: Ինչպես հայտնի է, այդ գաղափարների մեջ առանցքային նշանակություն է ունեցել արևմտյան բարքերի քննադատությունը...

 

 

 

 

 

 

Ռուդիկ Յարալյան