Ռուսաստանը հերթական անգամ ցույց էէ տալիս, որ անկախ նրանից, թե ոնց են դրան վերաբերվում տարածաշրջանում և Հայաստանում ու Ադրբեջանում՝ առանձին-առանձին, ինքը իր ուրույն խաղն է խաղում՝ սպաառազինությունների վաճառքի և մատակարարման հարցում։

 

Մասնավորապես, մամուլում վաղուց հրապարակումներ կային, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառել է Իսկանդեր տեսակի տակտիկական հրթիռային համակարգեր, իսկ այժմ էլ խոսվում է, որ օրեր առաջ ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի, հայաստանին արտոնյալ պայմաններով կտրամադրվի 200 մմիլիոն դոլարի վարկ, իսկ ավելի ճիշտ՝ դրան համարժեք զենք։ Ըստ անանուն աղբյուրների, խոսքը գնում է Իսկանդեր Մ տեսակի հրթիռային համակարգերի մասին։

 

Եթե սա իրականություն է, ապա վերջին ամիսների ընթացքում խաթարված ուժային բալանսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրկին հավասարակշռության է եկել ու եթե ադրբեջանցիներին ավելի վաղ վաճառել էին միլիարդ դոլար տանկեր ու հրետանային համակարգեր, ապա մեզ վաճառել են զենք, որը ի զորու է խոցել Ադրբեջանի ցանկացած կետում տեղկայված ռեզմավարական նշանակության օբյեկտներ ու փաստացի,Ադրբեջանը չունի դրան հակազդելու ոչ մի միջոց։ Այլ կերպ ասած, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, Ադրբեջանը գործ է ունենալու ոչ միայն այն ռիսկի հետ, որ բուն ռազմաճակատում կարող է չկարողանալ իրացնել քանակական ու տեխնիկայի որակական առավելություններ մեր ԶՈւ հանդեպ, նաև պետք է հաշվի նստի այն ռիսկի հետ, որ Հայաստանը ի զոր է խոցել ցանկացած ռազմավարական կետ՝ լինի դա Մենգեչաուրը, թե Ապշերոնյան նավթաարդյունաբերական օբյեկտները, թե անգամ Ալիևի նստավայրը։ Խնդիրը նրանում է, որ Իսկանդեր Մ-ն ունի ոչ միայն բավարար հեռահարություն՝ դա անելու համար, այլև ունի տեխնիկա-տեխնոլոգիական այնպիսի առավելություններ, որոնք դրա արձակած հրթիռները գրեթե անխոցելի են դարձնում Ադրբեջանում գործող ՀՕՊ համակարգի համար։

 

Գոռ Սաղաթելյան