
Ժողովուրդ, մի խնդիր կա, չեմ կարողանում լուծել, ո՞վ կօգնի:
Ենթադրենք պետությունը հիմնարկ է, քաղաքացիները' բաժնետերեր, համապետական ընտրությունները' բաժնետերերի ժողով:
-----------------------
Խնդիր,
Հիմնարկը ենթարկվել է ռեյդերական հարձակման և մի խմբավորում գրավել է հիմնարկը: Հիմնարկության վերհսկողական ծառայությունները կատարում են ռեյդերների հրահանգները: Բաժնետերերը չեն կարողանում արտահերթ ժողով հրավիրել, որովհետև դրա համար անհրաժեշտ է ռեյդերների որոշումը: Բացի դրանից' բաժնետերի ժողովի ձայները հաշվող հանձնաժողովը նույնպես ենթարկվում է ռեյդերներին:
Հարևան հիմնարկները շարունակում են գործարքներ կնքել ռեյդերների հետ, իսկ բաժնետերերի մեծամասնության բողոքներին պատասխանում են, որ պետք է ապացուցել հիմնարկի անօրինական կերպով գրավված լինելը:
----------------------
Լուծել խնդիրը:
Ստեփան Դանիելյան