«Կուզեմ մի փոքր անրադառնալ այս թեմային, քանի որ այս հարցը իմ ներսում ինչքան ժամանակ է եփում է ու չի գտնում իր ճիշտ պատասխանը, թե կոնկրետ ինչ կերակուր ստացանք)))))))

 

 

Այս հաղորդումից անցել է գրեթե երեք ամսից ավել, և ես ուր գնում եմ, որտեղ լինում եմ, քաղաքից դուրս միջավայրեր, ստանում եմ հետևյալ արձագանքը. «Վա՜յ ձեր դեմքը ծանոթ է, աաա՜ա Վիտամինից հիշեցինք, ինչ լավ ուրախացրիք))))»։

 

 

Եվ ես, ճիշտ է, իրենց դեմքին ժպտում եմ, բայց իմ ներսում սրտնեղում...

 

 

Աստվա՜ծ իմ ախր ինչու՞, չէ որ իմ ասպարեզում ես գորոծում եմ, արդեն հաշիվն էլ եմ կորցրել իմ կայացրած գրական երաժտական երեկոների հայ Ֆիլհարմոնիայում, ինչու՞ պետք է մարդիկ ինձ ճանաչեն մեկ եթերից այն էլ հումորային ծրագրի շրջանակներում...

 

 

Խոսքս իհարկե բազում մարդկանց մասին է, չեմ ցանկանում նեղացնել իմ ունկնդիրներին և խորը աշխարհով մարդկանց։

 

 

Մինչ Վիտամինի եթերը ինձ գիտեին պոեզիա սիրող և գիտելիքներով հարուստ մարդիկ, իսկ Վիտամինից հետո իմացան բոլորը....

 

 

Երևի թե մեր հեռուստաեթերի պակասն է, որ չունենք պոեզիայի ժամ։

 

 

Այո՛, այո՛ կարծում եմ գտա պատասխանը հեռուստաեթերի պակասն է... ԱՅԴՊԵՍ ՉԷ՞...»։