Թբիլիսի ծովի ափին կկառուցվի նոր կենդանաբանական այգի, - այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Վերջինիս խոսքով՝ նախկին տարածքը ավերվել է, վնասվել են ենթակառուցվածքները, խախտվել է էկոլոգիական հավասարակշռությունը: Ուստի պատասխանատուները նախատեսում են կենդանաբանական այգին տեղափոխել այլ վայր:

 

Նոր համալիրը կկառուցվի հիմքից և կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կկիրառվեն ժամանակակից մոտեցումներ:

 

Թե երբ կկառուցվի նոր այգին, դեռ չի նշվում:

 

Ալիկ Էրոյանց