Թբիլիսին նման է Իսլամական պետության գրոհայինների հարձակմանը ենթարկված բնակավայրի
Այս գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով քաղաքային կենդանաբանական այգու շրջակայքը վերածվել է աղետի գոտու:

 

Այս պահի դրությամբ հաղորդվում է 10 զոհվածի և երկու տասնյակ վիրավորների մասին: Զոհվածների թվում են ինչպես կենդանաբանական այգու աշխատակիցներ, այնպես էլ' մոտակայքում գտնվող քաղաքացիներ, նաև մեկ փրկարար: Կենդանաբանական այգու սահմաններն անցել են շուրջ 30 գիշատիչ կենդանիներ, որոնց մի մասն արդեն հայտնաբերվել է, որոնողական աշխատանքները շարունակվում են: Թբիլիսին այս պահին անվտանգ չէ: Ըստ որոշ տվյալների կենդանաբանակն այգում գրեթե կենդանի չի մնացել:


Բացի այդ, ջրհեղեղի հետևանքով ողողվել են Թբիլիսիի մի շարք շենք շինություններ, մոտ 40 ընտանիք մնացել է անօթևան:


Անցյալ գիշեր Թբիլիսիի Վակե Սաբուրթալո թաղամասում տեղի ունեցած աղետն աննախադեպ է, նման արհավիրքի Թբիլիսիի բնակիչները ականատես չէին եղել: Ցավակցություններս բոլոր զոհվածների հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում:

 

Ալիկ Էրոյանց