Ամենամահացու թույնը բացասական ինֆորմացիա է, որ հաճախ մամուլի միջոցով տարածվում է և ախտահարում մարդկանց միտքը: Նման զգացողություն է առաջացնում Գերմանիայի դեսպանատան խայտառակ նախաձեռնությունը, որ հորթի հրճվանքով ընդունել է «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը:
Խոսքը 30 հազար եվրո դրամաշնորհի մասին է, որը նախատեսված է Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների, կարճ ասած՝ ԼՄԲՏ-ների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների և սկսնակ առաջնորդների պաշտպանության և գիտելիքների ամրապնդման համար:

 

30 հազարը անմիջապես հիշեցրեց Հուդայի վերցրած 30 արծաթը, և՝ ոչ պատահաբար: Ըստ էության եվրոպական դիվանագիտական կառույցը սատանայական քարոզարշավ է իրականացնում մի երկրում, որի ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը ընտանիքն է, իսկ ազգային մենթալիտետը, բարեբախտաբար, դեռևս հաստատուն իմունիտետ ունի եվրոպական արժեքների տակ ներկայացվող տարաբնույթ սեքսուալ շեղումների և դրանց կրողների հանդեպ:
Ու եթե Գերմանիայի դեսպանատունը այդ գումարը տրամադրեր բիսեքսուալների և տրանսսեքսուալների բուժման նպատակով, գուցե և այդքան զայրանալի չլիներ: Բայց ոչ, եվրոպացիներին հետաքրքրում է միայն այլասերվածների շահերի պաշտպանությունը, իրավունքների պաշտպանվածությունը, ազատ գործելու, բազմանալու, ինչու ոչ նաև տարբեր պաշտոններ ստանալու հնարավորությունների ստեղծումը: Միասեռական եվրոամուսնությունների օրինակներ՝ ինչքան ուզեք, ամենաթարմը, թերևս, Լյուքսեմբուրգի վարչապետի ամուսնությունն էր:

 

Վերադառնանք, սակայն, հրճվանքի օրգազմ ապրած մեր հորթերին՝ «Նոր սերունդ» կոչվող Հկ-ի առայժմ տղաներին, որոնց գիտե՞ք, թե ինչ է սպասվում գրանտային այդ ծրագրի շրջանակում. 15 իրավապաշտպանների հնգօրյա վերապատրաստական միջոցառումների շրջանակում պետք է այնպիսի հմտություններ փոխանցվեն , որ նրանք կարողանան իրենց մաշկի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ կաշվի վրա զգան իրենց «շահառուների» տվայտանքներն ու կարողանան անձնվիրաբար պայքարել միասեռականների իրավունքների համար:
Խնդիրն այս տագնապահարույց է նաև այն պատճառով, որ միջազգային կառույցների և դեսպանատների գրանտների որոգայթում են հայտնվում տասնյակ հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Պատկերացրեք, որ այլասերվածության այդ ախտը սողոսկի քաղաքական դաշտ՝ դրան հաջորդող բոլոր հետևանքներով:

 

Մանավանդ, որ այսօր ստեղծվում են տարաբնույթ քաղաքական միավորումներ, ալյանսներ, քաղաքացիական պայմանագրեր ու խորհրդարաններ, հայկական վերածնունդներ, որտեղ ընդգրկվում են տասնյակ անհայտ հասարակական կազմակերպություններ: Իսկ եթե «Նոր սերունդն» ու դրա նմաններն էլ բնավորվեն դրանց շարքում...
Հ.Գ. Զավեշտալի մի պատմություն հիշեցի այն մասին, երբ ամուսնու անբուժելի հիվանդության կասկածով հետազոտությունից հետո բժիշկը կնոջը հանգստացնում է.
-Վտանգավոր բան չկա, Ձեր ամուսինը պարզապես հոմոսեքսուալիստ է:
-Իսկ նա մեր համատեղ կյանքի ընթացքում ինձ անընդհատ համոզում էր, թե ընդամենը՝ սոցիալ-դեմոկրատ է:

 

Տիգրանուհի Դավթյան