Չկա ավելի գեղեցիկ բան, քան սիրել մարդուն տարածության վրա՝ խուսափելով ոչ միայն նրա հետ ֆիզիկական մերձեցումից, այլև սովորական հանդիպումներից: Երկու հոգիների կատարյալ միություն, չխամրող ու անհագուրդ, ավելի լավ ի՞նչը կարող է լինել:

 

Գրեթե նույնքան հրաշալի է մարմնական մերձեցումը լիակատար ներքին օտարումի պայմաններում: Կա առանձնահատուկ, թարմացնող ազատություն այն բանում, որ զուգընկերոջը միայն մարմնով պատկանես՝ պահպանելով հոգու մենությունը:

 

Եվ, ասում են, միայն մի բանն է անտանելի՝ ապրել նրա կողքին, ում սիրում ես, քանի որ մարդը թույլ, խոցելի ու անպաշտպան է կայացած սիրո դեմ-հանդիման:

 

 

ՄԱՐԹԱ ԿԵՏՐՈ
«Դառը շոկոլադ» գրքից

 

Հովիկ Չարխչյան