Ասում են, որ Սիրուց տուժվածների հառաչանքներն ու բողոքներն այնքան էին տհաճություն պատճառել երկնքին, որ այն որոշեց դատ կազմակերպել: Հրավիրված էին գլխավոր վկաները: Տուժվածները նախօրոք զբաղեցրել էին մեծ հին ամֆիթատրոնը: Դատավորին հնարավոր չէր տեսնել' նրա օթյակ-ամպը գտնվում էր ամենավերևում և միայն գուշակվում էր մթության մեջ, որը նույնպես իջել էր նայելու արտասովոր գործողությանը: Աստղերը բացակայում էին: Կամ նրանք հավանություն չէին տալիս տեղի ունեցող հետաքննությանը, կամ էլ չէին ցանկանում երևալ իրենց' ինչ-որ բարձր ըմբռնումներով:

 


Չգիտես որտեղից ընկած լույսը թույլ էր տալիս տեսնել մեղադրյալին: Մինչև …համեստ ու փակ զգեստով, ինչպես գրված էր նրա համար, մինչև ուսերը բաց թողնված մազերով, բարձրահասակ և ինչպես թվում էր տխուր Սերը կանգնած էր քննադատող հայացքների ասպարեզում և լռում էր: Թեթև աղմուկ էր ամֆիթատրոնում:
Օթյակից մի ձայն արտաբերեց.

 


-Լռությու՛ն:
ԵՎ ամեն բան կարծես պարուրվեց փափուկ բամբակով: Ոչ ոք չէր շնչում ու չէր շարժվում:
-Առաջին վկան:
Ասպարեզ դուրս եկավ վերարկուով և գլխանոցը գլխին գցած մեկը: Դիմակ-գանգը ծածկում էր նրա դեմքը: Խոնարհվելով' նա ներկայացավ.
-Դժբախտություն:
Բոլորը նկատեցին, թե ինչպես Սերը ցնցվեց: Օթյակներից մեկը լուսավորվեց: Նրանում բարձրացավ Շեքսպիրը և թեթևակի խոնարհեց գլուխը: Հանդիսատեսը, նայելով նրան, ծափահարեցին: Հետո նրանց հայացքները կրկին թեքվեցին դեպի ազպարեզ:
-Այո,-տխուր պատասխանեց Սերը,-ես լինում եմ այդպիսին:
Դժբախտությունը քայլեց դեպի ելքը: Ելքի մոտ նստած մարդիկ ակամայից մի կողմ գնացին:

 


-Երկրորդ վկան:
Բոլորը այնպես կկոցեցին աչքերը այդպիսի լույսից, որ մտածեցին. «Միգուցե? Արևն է որոշել հանդիպել, որպեսզի տեսնի նրանց, ովքեր պատրաստվում են դատել Սիրուն»: Շարքերում կկոցում էին աչքերը ու ձեռքերով փակում…լսվեցին խուճապային բղավոցներ.
-Հանգցրե՛ք: Մենք կկուրանանք:
ԵՎ արևը դուրս եկավ: Երբ ցնցված մարդիկ մի փոքր հանգստացան, նրանք դեռ վախենալով և փակելով աչքերը նայեցին ասպարեզի կենտրոն, որտեղ էլ կանգնած էր Սերը, ով հենց նոր քիչ մնար զրկում էր նրանց տեսողությունից, իսկ հիմա կարծես կռացած էր ու կատարելությունից կորցված:
-Այո,-ավելի շատ խոնարհեց նա գլուխը,-ես կարող եմ կուրացնել:

 


-Երրորդ վկան:
Հանդիսատեսը լարվեց' չիմանալով ում և ինչ սպասել այս անգամ: Բայց կարծես ոչինչ չպատահեց, միայն անծանոթ, կախարդական ու ոչ երկրային ծաղիկների բույրն էր լողում շարքերում: Նա պտտեցնում և շշմեցնում էր գլուխները, լցնելով ամբողջ կենդանությունը այնպիսի թեթևությամբ, որ մարդիկ կարծես թռչում էին: Նրանք գրավում էին միմյանց, և ցանկություն էր առաջանում ասել միայն հաճելի խոսքեր…Մոռացվեց այն ամենն, ինչ կար մինչ այդ, մնաց միայն ցանկություն' երկարացնել այս հիասքանչ վայրկյանները…Նրանք հիանալի երազներ էին տեսնում, առանց պատճառի ծիծաղում էին' չկարողանալով դադարել…Եվ բոլորը ամայացում զգացին, տխրելով, երբևէ ինչը որ խելագարություն էր ծնել' անհետացավ: Իսկ ասպարեզի կենտրոնում կանգնած Սերը, կրկին խոնարհեց գլուխը' համաձայնվելով.
-Այո, ես խելքահան եմ անում:

 


-Պատրա՞ստ եք լսելու չորրորդ ու վեջին վկային,-լսվեց Դատավորի ծանոթ ձայնը:
-Այո,-արտաշնչեց ամֆիթատրոնը:
Եվ վազեց ինչ-որ փոքր ու անհեթեթ' հասակին անհամախատասխան խայտաբղետ հագնված, հնչեղ ծիծաղելով ու ժպտալով այնպես, որ յուրաքանչյուրը կարող էր երդվել, որ այդ ժպիտը միայն իրեն է ուղղված: Բոլորի հոգիները երիտասարդացան, թարմացավ և թրջվեց հայացքը, ուղղվեցին ուսերը: Իրենք իրենց ծաղկեցին ժպիտները' դառնալով մինչ ականջները, և մարդիկ հասկացան, որ հանուն սրա արժե ապրել և այնպես ապրել, որ զգան դա:
Եվ այդ ժամանակ դահլիճը լաց եղավ երջանիկ արցունքներով, հասկանալով, որ դա է հենց դատավճիռը, դատավճիռը' միակ ու արդար:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Տրիպլետ"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան