Ձեզ եմ ներկայացնում ելակի օգտակար հատկությունները։

 

Ելակը միզամուղ է և քրտնամուղ, ինչը բարելավում է մարսողությունը: Այն նաև ախորժակաբեր է:

 

Ելակը պարունակում է շատ կալիում, որը կարգավորում է աչքի ճնշումը: Այն նաև շատ հակաօքսիդանտներ է պարունակում:

 

Հրաշալի միջոց է ավիտամինոզի դեպքում:

 

Հղիության ժամանակ ելակն օգտակար է, քանի որ պարունակում է շատ ֆոլատ, որը պտղին պաշտպանում է բնածին արատներից: Սակայն հղիության վերջին ամիսներին խորհուրդ է տրվում այն զգուշությամբ օգտագործել:

 

Ելակն իջեցնում է շաքարի մակարդակը, ինչն օգտակար է դիաբետիկների համար:

 

Նրանք, ովքեր հետևում են կազմվածքին, պետք է իմանան, որ ելակը քիչ կալորիական է, գործնականում չի պարունակում ճարպ և սպիտակուց, հարուստ է սախարոզայով և ֆրուկտոզայով:

 

Ելակն օգտակար լեղապարկի քարերի դեպքում: Լավ է առավոտյան օգտագործել 4 գդալ ելակի թարմ հյութ:

 

100 գ ելակում պարունակվում է վիտամին С-ի օրվա պահանջից ավելի շատ:

 

Ժողովրդական բժշկության մեջ ելակն օգտագործում են սակավարյունության, աթերոսկլերոզի, արգանդի արյունահոսության ժամանակ:

 

Վրեժ Հովսեփյան